Bentley-ն նոր սերնդի Continental GT-ի արշավային տարբերակն է ներկայացրել, հաղորդում է Autonews-ը:

Ավտոմեքենան պատրաստվել է GT3 կատեգորիայի արշավներին մասնակցելու համար, այդ թվում Blancpain եւ International GT-ի դիմացկունության արշավներին:

Ի տարբերություն ճանապարհային Continental GT-ի, որը հագեցվում է W12 6 լիտրանոց ագրեգատով, արշավային մեքենան ստացել է ավելի թեթեւ՝ 4 լիտրանոց V8 շարժիչ:

Շարժիչը աշխատում ութաստիճանի «ռոբոտի» հետ՝ երկու շղթայակցումով, որոնք փոխարինել են հիդրոմեխանիկական «ավտոմատին»:

Նոր GT- ն ի վիճակի է 3.7 վայրկյանում մինչեւ

100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ դրա առավելագույն արագությունը 333 կմ/ժամ է: