Bentley ընկերությունը ծրագրում է 4 դուռ ունեցող շքեղ էլեկտրաքար պատրաստել, որը հիմնված է Porsche Mission E-ի ապագա էլեկտրամոբիլի պլատֆորմի վրա: Այս մասին հայտնում է Automobile Magazine պարբերականը:
Առայժմ չի հաղորդվում թողարկման ժամկետը: Միայն հայտնի է, որ նորույթը կարող է կոչվել Barnato՝ ի պատիվ բրիտանացի ավտոարշավորդ Վուլֆ Բարնատոյի, որը Bentley Boys-ի ավտոէնտուզիաստների խմբի անդամ է:
Ինչ վերաբերում է Porsche Mission E էլեկտրաքարին, ապա նրա սերիական տարբերակը կհայտնվի 2019 թվականին: Այն ունի 2 էլեկտրաշարժիչներ՝ տեղադրված առջեւի եւ հետեւի առանցքներին:
Առավելագույն վազքուղին, առանց մարտկոցների վերալիցքավորման, կազմում է 500 կմ: Արագ վերալիցքավորման համակարգի օգնությամբ մարտկոցների պաշարը կարելի է 80 տոկոսով լրացնել կես ժամում:




























