Ճապոնական Subaru ընկերությունը գրեթե 400 հազար ավտոմեքենա է հետ կանչում իր գործարաններում դրանց անվտանգության ստուգման ընթացքի խախտումների պատճառով: Այս մասին հայտնել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հետ կկանչվեն տարբեր մոդելների 395 հազար ավտոմեքենաներ, որոնք իրացվել են ներքին շուկայում:

Հոկտեմբերի վերջին Subaru-ն պաշտոնապես ընդունել էր իր գործարաններում անվտանգության ստուգման ընթացքում թույլ տրված խախտումները եւ խոստացել ներքին քննություն անցկացնել: Ընկերության ղեկավարը խոստովանել էր, որ նման պրակտիկան շարունակվել է 30 տարուց ավելի: