Seat ընկերությունը Բարսելոնում ընթացող Smart City Expo ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Leon Cristobal կոնցեպտ մեքենան, որն այդպես է կոչվել վարորդների հովանավոր սուրբ Քրիստափորի պատվին։ Մեքենայի առանձնահատկությունը ալկոթեստերն է, հայտնում է Motor-ը։

Մեքենայի նախատիպը հագեցած է անվտանգության 5 համակարգերով, որոնք կրճատում են ավտովթարների պատճառները։ Ըստ ինժեներների մտահղացման՝ էլեկտրոնային օգնականները պետք է պայքարեն քնկոտության, անուշադրության, արագության գերազանցման եւ հարբած վիճակում մեքենա վարելու դեմ։ Դրա համար հեչբեքում տեղադրված է ալկոթեստեր, որն արգելափակում է շարժիչը, եթե հայտնաբերում է, որ սրահում օդի մեջ ալկոհոլի հոտ է զգացվում։

Մեքենան ունի Drive-coach անձնական օգնական, որն անհատական խորհուրդներ է տալիս առավել անվտանգ վարելու համար։ Համակարգը հետեւում է վարորդի աչքերի շարժմանը եւ կարող է պարզել, թե երբ է նա սոված կամ ուզում է խոսել հեռախոսով։ «Պահապան հրեշտակի» ռեժիմում ակտիվանում են անվտանգության բոլոր 15 համակարգերը։

Ընկերությունում վստահ են,  որ եթե ճանապարհներին մեքենաների կեսը նման համակարգ ունենա, վթարների թիվը 40 տոկոսով կկրճատվի։