SoftBank հեռահաղորդակցային կորպորացիան Honda ընկերության հետ համատեղ սկսում են փորձարկել խելացի ինքնակառավարվող ավտոմեքենան, հայտնում է Engadget-ը։ Մեքենաները սարքավորված են լինելու արհեստական ինտելեկտի համակարգով ու հաղորդակցվելու են 5G-ի միջոցով, հայտնում է Life-ը։
2018-ից սկսած՝ Honda ավտոմեքենաները գործարկելու են Հոկայդո շրջանում գտնվող հատուկ պոլիգոնում։ Այստեղ ինքնակառավարվող մեքենաները յոթկիլոմետրանոց թրեքի վրա երթևեկելու են ու սովորելու են փոխգործակցել իրար հետ։ Այնտեղ մեքենաները նմանակելու են իրական մայրուղու վրա երթեւեկությունը, օրինակ միմյանց տեղ են զիջելու կամ էլ հայտնելու են ճանապարհին տեղի ունեցած վթարի մասին։
Կապի համար յուրաքանչյուր մեքենա կունենա 5G ազդանշանի հաղորդիչ ու ընդունիչ։
Հիշեցնենք, որ հինգերորդ սերնդի բջջային կապը պետք է լայնորեն տարածվի աշխարհում մինչեւ 2020թ։ Այն կապահովի կապի ավելի մեծ արագություն՝ մինչեւ 25 Գբիթ/վայրկյանում։




























