Lincoln ընկերությունը ներկայացրել է թարմացված MKC քրոսովերը: Մոդելի հրպարակային դեբյուտը տեղի կունենա նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի մոտորշոուում, սակայն ամերիկյան շուկայում վաճառքը կսկսվի միայն մյուս տարվա ամռանը, փոխանցում է Motor-ը: 

Նոր քրոսովերն իր նախորդից հնարավոր է տարբերակել ռադիատորի ճաղավանդակով, լուսադիոդային լուսարձակներով եւ բեռնախցիկի դռան վրայի քրոմե կոճղիկով: Թափքի մնացած տարրերը նույնն են նացել

Lincoln MKC-ն հագեցել է մի քանի էլեկտրոնային օգնականներով՝  մեռյալ գոտիներին հետեւելու, ուղեմասում մնալու, դիմահար բախումների նախազգուշացման համակարգերով եւ հետիոտնին ճանաչելու գործառնությամբ, ինչպես նաեւ Black Label մոդիֆիկացիայով:

Քրոսովերն ունի 245 ձիաուժ հզորությամբ երկուլիտրանոց EcoBoost շարժշիչ եւ 2,3 լիտր ծավալով 285 ձիաուժ հզորությամբ ագրեգատ: Շարժիչները գործում են վեցաստիճանի ավտոմատ փոխանցման տուփի հետ: Մոդելի համար հասանելի են նաեւ առջեւի եւ լիակատար հաղորդակով մոդիֆիկացիաները: