Tesla-ն վնասաբեր ձեռնարկություն է եւ հազիվ թե գոյատեւի մինչեւ 2019 թվականը: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է General Motors-ի նախկին փոխնախագահ Բոբ Լուցը, հաղորդում է Motor-ը:
Նա նաեւ նշել է, որ ընկերությունը չունի «գաղտնի սոուս», այն օգտագործում է նույն լիթիում-իոնային ակումուլյատորները, ինչպես մյուս արտադրողները:
Նոր սերնդի Semi-ի եւ երկդռնանի Roadster-ի շնորհանդեսները ոչ այլ ինչ են, քան լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու փորձ: Այն փաստը, որ ընկերությունն արագ սպառում է կապիտալը մինչեւ 2019 թվականը չգոյատեւելու պատճառներից մեկն է:




























