Արքայազն Հարին եւ իր հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարկլը, կազմակերպված ժամադրության ժամանակ են ծանոթացել:
«Նա ուղղակի անսպասելի հայտնվեց իմ կյաքնում», - BBC-ին տված հարցազրույցում ասել է արքայազնը:
Նա նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Դիանան եւ Մեգանը լավագույն ընկերուհիներ կլինեին:
.jpg)
Մարկլը հումանիտար գործունեությամբ եւ ՄԱԿ-ում կանանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում:
Զույգը պատմել է, ինչպես էին իրենք տրամադրված այն հանդիպմանը, որն իրենց ընդհանուր ընկերն էր կազմակերպել եւ թե ինչպես են իրենք ավելի մոտ ծանոթացել Բոթսվանում:
«Երեք թե չորս շաբաթ անց ինձ հաջողվեց համոզել նրան ինձ մոտ՝ Բոթսվան գալ: Մենք ճամբարում էինք ապրում: Դրանք ֆանտաստիկ օրեր էին», - ասել է Հարին:
.jpg)
Նա պատմել է նաեւ այն մասին, թե ինչպես է ամուսնության առաջարկություն արել Մեգանին:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Քենսինգթոնի պալատում կազմակերպված երեկոյի ժամանակ, երբ իրենք տապակած ճուտ են պատրաստել:
.jpg)
«Դա ուղղակի զարմանալի անակնկալ էր. նա այնքան սիրալիր էր, բնական եւ ռոմանտիկ», - պատմել է Մեգանը:
Meghan Markle describes Prince Harry's proposal: "I could barely let you finish proposing. I was like, 'Can I say yes now?'" https://t.co/kYQf1UNUSt pic.twitter.com/kIExNnXCIP
— ABC News (@ABC) November 27, 2017
«Նա անգամ չթողեց ես ավարտեի եւ ասաց՝ կարո՞ղ եմ ես «այո» ասել», - պատմել է Հարին:
Արքայազնի խոսքով՝ առաջին հանդիպման օրվանից, նա զգացել է, որ Մեգանն «այն միակն է»:
33-ամյա Հարին եւ 36-ամյա Մարկլը առաջին անգամ հանրության առաջ են հայտնվել 2016-ի սեպտեմբերին «Անհաղթների խաղերի» բացման ժամանակ:.jpg)
Նրանց հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարվել էր 2016-ի նոյեմբերին:
Նոյեմբերի 27-ին պարզ դարձավ, որը զույգը նշանադրվել է:
.jpg)
Ոսկե շրջանակով երեք ադամանդներով մատանունդիզայնը արքայազն էր մշակել:
Երկու քարերը նրա մորն են պատկանել՝ արքայադուստր Դիանային:
.jpg)
Հարսանիքը նախատեսված է 2018-ի գարնանը:
.jpg)
Ամուսնությունից հետո Մարկլը չի կարողանա արքայադուստր կոչվել, քանի որ չի պատկանում թագավորկան ընտանիքի:
.jpg)
Մեգան Մարկլը բրիտանական ընտանիք է մուտք գործում լինելով արդեն մեկ անգամ ամուսնալուծված եւ տոհմում խառնամուսնություններ ունենալով: Այնպես որ Մարկլը պետք է բրիտանական ընտանիքում կարողանա իր դիրքը գրավել:




























