Վանաձորում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Տիգրան Մեծ 73, տարածք 1/2։

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչեւ 19։00-ը, իսկ շաբաթ օրերին՝  09։00-ից մինչեւ 18։00-ը՝ առանց ընդմիջումների։ 

«Այժմ մեր հաճախորդների համար Վանաձորում գործում է նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որն ավելի մեծ է, ավելի ազատ, նորաձեւ եւ ժամանակակից։ Բացի այդ, այն գտնվում է այցելության համար ավելի հարմար վայրում, որպեսզի մեր ծառայությունները հնարավորինս հասանելի լինեն հաճախորդների համար։ Վստահ եմ նաեւ, որ մեր աշխատակիցներին ավելի հաճելի կլինի աշխատել եւ սպասարկել բաժանորդներին նոր եւ գեղեցիկ գրասենյակում», - նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական եւ դիլերական Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաեւ աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակը այլեւս չի գործում։