Կրթության ե գիտութան նախարար Արմեն Աշոտյանը դժգոհ է 2010 թվականի ընթացքում կրթության համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունից եւ ոլորտում կատարվող կամայականություններից ու ապօրինություններից: Դեկտեմբերի 20-ին տարվա ամփոփող ասուլիսում ասաց նախարարը: Չնայած դրան, Աշոտյանը նշեց, որ եղել են նաեւ բազմաթիվ ձեռքբերումներ: Այսպես`Հայաստանում 2010 թվականի ընթացքում տպագրվել եւ Սփյուռք է առաքվել 50 հազար դասագիրք:
«Այս տարի մեզ հաջողվեց լուծել Ջավախքի հայկական դպրոցների դասագրքերով ապահովելու խնդիրը: 2011 թվականին կշարունակենք ուսումնաօժանդակ, դիդակտիկ գրքերի մատակարարումը Ջավախքի դպրոցներ»,-նշեց Աշոտյանը:
ԿԳ նախարարի տվյալներով, 2010 թվականի ընթացքում 43-ով ավելացել է ավագ դպրոցների քանակը: 25 ուսումնական հաստատություններ զրկվել են լիցենզիայից:
Եվրամիության օգնությամբ բարեկարգվել են 12 նախնական եւ միջին կրթական հաստատություններ:
ԿԳ նախարարությանը կից ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման խումբ:
135 ուսումնական հաստատությունների ուսումնական զենք է հատկացվել: Եվս 300 դպրոցների հասանելի է դարձել ինտերնետը:
Համագործակցության պայմանագրեր են կնքվել Չեխիայի, Սլովենիայի, Վրաստանի, Իրանի, Թուրքմենստանի ԿԳ նախարարությունների միջեւ:
Միջպետական պայմանագրերի շնորհիվ 220 ուսանող կրթությունը շարունակում է արտասահմանում:
Արմեն Աշոտյանն ասաց, որ Վրաստանի եւ Հայաստանի ԿԳՆ-ների համագործակցությամբ վերապատրաստվել են 100 հայ մանկավարժներ:
7 միջազգային օլիմպիադաներից աշակերտները բերել են 7 մեդալներ:
ԼՂՀ-ի 8 դպրոցներում ստեղծվել են համակարգչային լսարաններ եւ 20 տոկոսով ավելացել է բակալավրիատի տեղերը ԼՂՀ դիմորդների համար:
«Հատուկ դպրոցները եւ ներառական կրթությունը եւս ուշադրության կենտրոնում է»,-նշեց նախարարը` հավելելով, որ Նուբարաշենի 11 եւ 18 հատուկ դպրոցներում կատարվել են կադրային փոփոխություններ:




























