Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում դեկտեմբերի 1-ից մեկնարկել է iPhone Х սմարթֆոնների վաճառքը։
Սմարթֆոնի արժեքն է 672000 դրամ։ Այն հնարավոր է գնել նաեւ բաժանորդագրվելով Smart 7500 հետվճարային փաթեթին՝ 12, 18 կամ 24 ամսով եւ տոկոսների փոխարեն վճարել կապի ծառայությունների համար:
«Մեր բաժանորդները սիրում են քայլել ժամանակին համընթաց, եւ մեր պարտականությունն է ստեղծել դրա համար բոլոր հնարավորությունները։ Ուրախ ենք հայտարարել, որ այժմ մեր բաժանորդների համար հասանելի են վերջին մոդելների iPhone-ները, մասնավորապես iPhone Х-ը՝ չափազանց մատչելի եւ հարմար պայմաններով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ iPhone Х սմարթֆոնները հասանելի են Հյուսիսային պողոտայի եւ Ամիրյան փողոցի վրա գտնվող Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։ Այս մոդելների քանակը սահմանափակ է։




























