Համընդհանուր ժողովրդական կոնգրես կուսակցությունը երկուշաբթի հաստատել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի մահվան լուրը: Այս մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է Twitter-ում:

Հեռուսատաալիքի տեղեկություններով՝ Սալեհը սպանվել է Սանայում ընթացող արյունահեղ բախումների ընթացքում:

Եմենի նախկին նախագահի զոհվելու մասին տեղեկությունը հաստատել են նաեւ այլ աղբյուրներ, մասնավորապես՝ խռովարար հուսիների («Անսար Ալլահ» շիական շարժում) կողմից վերահսկվող ՆԳ նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իրանի լրատվական Fars գործակալությունն իր հերթին Twitter-ում իբր սպանված Ալի Աբդալլահ Սալեհի դիով տեսանյութ է հրապարել: Տեսանյությում խռովարար հուսիները ավտոմեքենայի թափքում տեղափոխում են մահացած մարդու դի, որը նման է Եմենի նախկին նախագահին: