Եմենում հուսիթների առաջնորդը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը սպանվել է «դավաճանության» պատճառով, հաղորդում է AP-ն:
Աբդուլ Մալեք ալ Հաութին Սալեհի սպանությունը անվանել է «կոալիցիոն ուժերի պատմական պարտություն», որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Սալեհի անունը չհիշատակելով՝ նա ասել է, որ գիտի կոալիցիայի հետ իր կապերի մասին: Նա ավելացրել է, որ Սալեհին մի քանի նախազգուշացում է ուղարկել:
«Մենք նախազգուշացրել էինք դավաճանների եւ զինյալների առաջնորդին նահանջելու, իմաստուն լինելու, իրենց զինյալներին հանցանք կատարելուց հետ պահելու մասին: Այսօր դավաճանության դավադրության անկման օրն է: Այսօր կոալիցիոն ուժերի համար սեւ օր է», - ասել է նա:
Նա շեշտել է, որ հուսիթները Սալեհի կուսակցության՝ Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի հանդեպ թշնամություն չեն զգում, որը Սալեհի նախագահության ժամանակ Եմենի իշխող կուսակցությունն էր, բայց այժմ բաժանված է:



























