Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը լքելուց հետո Առնոլդ Շվարցենեգերը պատրաստվում է զբաղվել գլոբալ տաքացման դեմ պայքարի հարցերով:
Նահանգապետի խոսքով, ինքը չէր հրաժարվի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմում աշխատանքից: Լրագրողների հետ հանդիպմանը հեռացող նահանգապետը հայտնել էր. «Ես շրջակա միջավայրի պաշտպանության վճռական կողմնակիցն եմ»:
Շվարցենեգերն իր գլխավոր ձեռքբերումներից մեկը համարել է 2006թ սեպտեմբերի 27-ի հրամանը, որը զգալիորեն կրճատում էր վտանգավոր նյութերի արտանետումները մթնոլորտ՝ նահանգի ձեռնարկությունների կողմից: Առնոլդը նահանգի առջեւ հավակնոտ խնդիր է դրել, 2020-ին 1990-ի համեմատ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններում Կալիֆորնիան նոր նահանգապետ ունի՝ Ջերրի Բրաունը, իսկ Շվարցենեգերը չէր մասնակցում ընտրություններին, քանի որ արդեն երկու ժամկետ եղել է նահանգապետ:



























