Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ մեղադրվող 38 դատապարտյալներին, հաղորդում է Իրաքի արդարադատության նախարարությունը:

«38 դատապարտյալները  ենթարկվել են մահապատժի ահաբեկչության պատճառով», - ասված է հայտարարության մեջ:

«Գերատեսչությունից նշում են, որ մահապատիժը իրականացվել է վերջնական դատավճիռի հրապարակումից եւ հանրապետության ղեկավարության թույլտվությունից հետո։ 

Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ  պատերազմի հաղթական  ավարտի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: