Sky Sports-ի տեղեկություններով, Միլանի Ինտերի գլխավոր մարզիչ, իսպանացի Ռաֆայել Բենիտեսը պաշտոնանկ է արվել: Պաշտոնապես այդ մասին պետք է հայտարարվի առաջիկայում: The Telegraph-ը հաղորդում է, որ պայմանագրի վաղաժամկետ խզման համար ակումբը մասնագետին պետք է վճարի 6 միլիոն ֆունտ ստերլինգ: Ինտերի պաշտոնական կայքում` http://www.inter.it/aas/hp?L=en նշվում է, որ Բենիտեսը շարունակում է մնալ մարզչի պաշտոնում: Հայտարարությունում ասվում է, որ փոխարինողի հարցը դեռ չի լուծվել: Իսպանական լրտավամիջոցները հաղորդում են, որ Ինտերի նախագահ Մասիմո Մորատին Մադրիդում հանդիպել է Ինտերի նախկին եւ Ռեալի ներկա մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Մորատիի նպատակն է վերադարձնել պորտուգալացի մասնագետին: