Ժոզե Մոուրինյոն իտալական La Gazzetta dello Sport (http://www.gazzetta.it/) պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Մադրիդի Ռեալը, քանի որ ակումբում հսկայական աշխատանք կա եւ քառամյա պայմանագրի պայմանները պատրաստվում է ամբողջովին կատարել: Իտալական եւ իսպանական մամուլն ակտիվորեն քննարկում էր Ինտերի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հնարավոր պաշտոնանկությունն ու Ժոզե Մոուրինյոյի վերադարձն Իտալիա: Մոուրինյոն քամահրական է արտահայտվել Բենիտեսի վերաբերյալ: Նա մեղադրել է իսպանացի մասնագետին երկու տարվա աշխատանքը ջուրը գցելու եւ թիմը քանդելու համար: