Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը  8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է  շտապօգնության ծառայությունից:

ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ահազանգ է ստացվել, որ  Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված:

«Մեկնած խումբը նշված հասցեում  հայտնաբերել է 1990 թվականին  Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: