Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երեւանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության ծառողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն: