Միացյալ Նահանգներում Amtrak ընկերության ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ գնացքը էստակադից դուրս է եկել մայրուղի: Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգթոնում՝ Սիեթլից ոչ հեռու:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են հնարավոր զոհերի մասին, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: