Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է իր ծննդյան օրը: Բնականաբար, նա այս օրը հատուկ կերպ էր տոնում` Պոլ VI սրահում 4 մետրանոց պիցցա հյուրասիրելով Վատիկանի մանկական հիվանդանոցի երեխաներին, հաղորդում է The Independent-ը: Գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզում էր երեխաներին ուտել պատրաստված պիցցայի ամբողջ 4 մետրը(13 ֆուտ) առանց մնացորդի՝ ասելով, որ դա կօգնի իրենց հասակ առնել:
Պիցցայով արարողությունը անցկացվել է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող Պապի պատշգամբում: Հրապարակում հավաքվել էին իրենց հոգեւոր առաջնորդին շնորհավորելու եկած հազարավոր քաղաքացիներ: Հռոմի պապի կազմակերպած միջոցառումը սոցիալական ցանցերում մեծ քանակությամբ ջերմ արձագանքներ էր ստացել՝ վարակելով ռեստորաններին հսկայական պիցցաներ պատրաստելու մտքով:
Նշենք, որ ամենաերկար պիցցայի պատրաստման Գինեսի համաշխարհային ռեկորդը սահմանվել էր այս տարի ԱՄՆ-ում. պիցցայի երկարությունը 1930.39 մետր էր:




























