«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության համար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ երկու պայթյունը տեղի է ունեցել տեղական լրատվական գործակալության շենքի մոտ՝ քաղաքի արեւմտյան հատվածում: Ահաբեկչական հարձակման արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել է:



























