Ֆրանսիան դատապարտել է դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի առեւտրային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները։ Այս մասին ասված է Ֆրանսիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան դատապարտում է դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետում տեղի ունեցած ահաբեկչությունը։Մենք մեր աջակցություն ենք հայտնում վիրավորներին եւ նրանց ընտանիքներին: Մենք մեր հավատարմություն ենք հայտնում Ռուսաստանին»,-նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Կալինինի հրապարակում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում, տուժել է 14 մարդ։



























