Մալթայի օդանավակայանում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ: BBC-ի հաղորդմամբ՝ ուժեղ քամին կայանատեղուց քշել է մասնավոր ինքնաթիռին: Ինքնաթիռի քիթը հարվածել է շենքի պատին:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ օգնության ծառայությունները: Ոչ ոք չի տուժել: Դեպքի ժամանակ ինքնաթիռում մարդ չի եղել:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ինքնաթիռը պատկանում է Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության լորդ Մայքլ Էշքորթին: Սակայն նրա մամուլի քարտուղարը հրաժարվել է հաստատել դեպքը: