Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հերքել է լուրերը, թե տարաձայնություններ ունի մարզիչ Ուլի Վեգների հետ: Նա նաեւ հայտնել է, թե երբ է վերադառնալու ռինգ:

«Մարզիչի հետ կոնֆլիկիտի լուրերը տարածել են լրագրողները: Մարզիչը միշտ էլ կարող է դժգոհ լինել իր սանից, սակայն այս դեպքում լրագրողները սենսացիա են փնտրել մի տեղ, որտեղ այն չկա: Մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը: Այժմ իմ մարզումներն ամենաակտիվ փուլում են: Դրանք տեղի են ունենում Բեռլինում: Այնուհետեւ կտեղափոխվենք միջին լեռնային որեւէ վայր: Առաջիկա մենամարտս տեղի կունենա փետրվարի 26-ին: Մրցակիցն առայժմ հայտնի չէ: Կարգավիճակն ամենայն հավանականությամբ կլինի վարկանիշային: Անպայման հաղթել է պետք, այլապես տիտղոսային մենամարտերի մասնակցել հնարավոր չի լինի»,- Աբրահամին մեջբերում է Fightnews-ը: