2010 թվականը չնշանավորվեց Հայաստանի նախաձեռնողական քայլերով, ինչպես 2009-ը, սակայն քաղաքական պարտություններ էլ չգրանցվեցին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Թեւան Պողոսյանը:
«Պետք է նշեմ, որ Հայաստանն ընթացիկ տարում միջազգային հանրությանը հասցրեց ապացուցել հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշման ճշմարտացիությունը, մենք կարողացանք նաեւ նյարդայնացնել Ադրբեջանին»,- նկատեց փորձագետը:
Ինչ վերաբերում է 2011-ին, ապա այս տարին, Պողոսյանի կարծիքով, պետք է նշանավորվի ներքին բարեփոխումներով: «Պետք է շարունակել նաեւ արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը»,- ամփոփեց փորձագետը:




























