Ժողովրդական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահանջում է, որ ամեն ինչ կոչեն իրենց անուններով, որպեսզի ժողովուրդն իմանա, ում հավատա, եւ ում` ոչ:
Այս մասին Բուրջանաձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ պահանջ ունեն իմանալու ճշմարտությունը, քանի որ երբ նրանք դուրս գան փողոց, էլ նրանց ոչ ոք հետ չի վերադարձնի»,- հայտարարել է խորհրդարանի նախկին ղեկավարը:
Այս ամենի հետ նա ընդգծել է նաեւ այն հանգամանքը, որ Լեւան Գաչեչիլաձեի եւ ընդդիմության այլ ղեկավարների հետ վերջին կոնֆլիկտն ինքը եւ իր ընտանիքը դեռ չի մոռացել:
Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեն եւ նրա ամուսինը` Բադրի Բիծաձեն, Լեւան Գաչեչիլաձեին մեղադրում են կառավարության հետ համաձայնության գալու մեջ, եւ հայտարարում, որ Գաչեչիլաձեն տեղական բանկ ստեղծելու համար Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից 10-12 միլիոն դոլար է խնդրել:





























