Հայաստանի բնապահպանության նախարարությունը կառավարության վերջին նիստի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման (հայթայթման) համար բնօգտագործման վճարների չափերը՝ արհեստական եւ բնական պայմաններում այդ կենդանիների վերարտադրության նպատակներով։
Ըստ այդմ՝ ընձառյուծի (կովկասյան ենթատեսակ) բնօգտագործման վճարը սահմանվել է 800 հազ. դրամ (մոտ 2,2 հազ. դոլար), բեզոարյան այծինը՝ 500 հազ. դրամ (մոտ 1,4 հազ. դոլար), մուֆլոնինը՝ 600 հազ. դրամ (մոտ 1,7 հազ. դոլար)։ Այս սակագները սահմանելիս հաշվի են առել «Որսորդների եւ ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության առաջարկությունները..




























