Մոտ 1,2 մլն հավատացյալ է եկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագին, որը դարձել Պերու նրա այցի ծրագրի վերջին կետը: Այս տվյալները հունվարի 22-ին հրապարակել էին հարավամերիկյան երկրի իշխանությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատարագին եկածների թիվը գնահատում ենք գերթե 1,2 մլն մարդ»,- ասել է Պերուի Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի ղեկավար Խորխե Չավեսը: «Եթե օդից կատարված լուսանկարներում որոշ տեղերում դատարկ տարածություն եք տեսնում, ապա միայն այն պատճառով, որ այս տարածքում կարող էր տեղավորվել մինչեւ 2 մլն մարդ»,- պարզաբանել է նա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու էր ժամանել հունվարի 18-ին Չիլի իր այցն ավարտելուց հետո: Անցած ուրբաթ նա Պուերտո Մալդոնադո քաղաքում հանդիպել է արմատական հնդկացիական ժողովուրդների ներկայացուցիչների հետ, իսկ Լիմայում հարավամերիկյան երկրի իշխանությունների հետ: Հունվարի 20-ին պոնտիֆիկոսը պատարագ է տվել Ուանչակոյում, որին 500 հազար մարդ է ներկա եղել:

Այնուհետեւ Ֆրանցիսկոսն այցելել է Տրուխիլիո, որն անցյալ տարի ամենից շատ էր վնասվել Պերուում տեղացած հորդ անձրեւների հետեւանքով: Պերու պապի այցն ավարտվել է հունվարի 21-ին պատարագով, որը տեղի է ունեցել Պերուի ՌՕՈՒ «Լաս Պալմաս» բազայի տարածքում:

Պերուի իշխանությունների տվյալներով՝ Հռոմի պապի այցը Պերու է գրավել մոտ 40 հազար արտասահմանյան զբոսաշրջիկների, որից ստացվել է մոտ 80 մլն դոլարի եկամուտ