Մահացել է 13 տարեկանից անորեքսիայով հիվանդ մոդել Իզաբել Կարոն: Նա մի քանի ամիս աշխատել էր Տոկիոյի նորաձեւության տներից մեկում այնուհետեւ վերադարձել էր Ֆրանսիա: Կարոյի դերասանական վարպետության ուսուցիչ Դանիել Դյուրեյ Պրեվոն հայտնել է, որ 28-ամյա Կարոն մահացել է դեռեւս նոյեմբերի 17-ին: Նրա ընտանիքը մամուլին ոչինչ չի հայտնում, սակայն որոշ լուրերի համաձայն մահվան պատճառ է եղել սուր շնչուղային հիվանդությունը, գրում է lifenews.ru-ն: Կարոն հայտնի էր դարձել 2007-ին, երբ մասնակցեց իտալացի լուսանկարիչ Օլիվյերո Տոսկանիի «Ոչ անորեքսիային» ֆոտոշարքին: Այն ժամանակ նա ընդամենը 27 կգ անձնական քաշ ուներ:

Հասանելի է
русский



























