Շախմատի Գրոնինգենի ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը պայքարի ավարտից մեկ տուր առաջ պահպանում է առաջին տեղը գրավելու տեսական հնարավորություն: Նախավերջին` 8-րդ տուրում Անդրիասյանը ոչ ոքի խաղաց չորս առաջատարներից բուլղարացի Դեյան Բոյկովի հետ եւ 5,5 միավորով բաժանում է 5-ից 8-րդ տեղերը: Առաջին տեղը 6-ական միավորով բաժանում են չորս շախմատիստներ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանն անհաջող մեկնարկից հետո երկու անընդմեջ հաղթանակ տարավ եւ այժմ 4,5 միավորով բաժանում է 16-ից 26-րդ տեղերը: