Ջազային հայտնի դաշնակահար եւ կոմպոզիտոր Բիլի Թեյլորը մահացել է սրտի անբավարարությունից Նյո Յորքում 89 տարեկանում:
Թեյլորի կնոջ խոսքերով ամուսինը մահացել է իր տանը` Մանհեթենում:
Թեյլորը, ով առավելապես հայտնի է «Ջազի փաստաբան» մականվամբ, կարծում է, որ հենց ջազն է երաժշտական այն հիմնական ձեւը, որով կարելի է ներկայացնել ԱՄՆ պատմությունը;
Բիլլի Թեյլորը ծնվել է 1921թ. հուլիսի 24-ին : Երիտասարդ տարիքում նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նվագել է հայտնի երգիչներ Բեն Ուեբստերոմի, Չառլի Պարկերի եւ Էլա Ֆիջերալդի հետ:
Նա սկսել է պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել 1944 թվականին: Գրել է ավելի քան 300 երգեր: I Wish I Knew How It Would Feel to Be Free դարձել է քաղաքացիական իրավունքի հիմնը:
Թեյլորը նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չառլի Պարկերը, Դիզզի Գիլլեսպին, Մայլզ Դեւիսը։ Առաջին սեւամորթն էր, որ 1950-ական թթ. գլխավորել է ստուդիական նվագախումբը։ 1983թ. արժանացել է «Էմմի» հեղինակավոր հեռուստատեսային մրցանակի:
Բիլի Թեյլորն ունի կին եւ 3 աղջիկ: Նա նաեւ տղա է ունեցել, ով մահացել է 1988 թվականին:





























