Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ եւ ական:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: