Նյու Յորքից Մադրիդ ժամանելուց հետո Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ ֆոտոլրագրողներ, սակայն հռչակավոր մասնագետը տրամադրություն չի ունեցել եւ պահանջել է չլուսանկարել: Ֆոտոլրագրողները շարունակել են կատարել իրենց աշխատանքը, ինչին Մոուրինյոն զայրույթով է պատասխանել եւ սկսել է հայհոյել ԶԼՄ ներկայացուցիչներին: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ բախում տեղի չի ունեցել: