Մի քանի օր Շախտյորի պաշտոնական կայքը հարցում էր անցկացնում` 2010թ. ակումբի լավագույն գոլը որոշելու համար: Հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի սուպերգոլը, որը գրանցվել էր Կրիվբասի հետ խաղում: Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 61,06 տոկոսը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Դուգլաս Կոստայի եւ Էդուարդոյի գոլերը: