Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում 30 հազար հանդիսականների ներկայությամբ կայացել է բարեգործական ֆուտբոլային հանդիպում Իսպանիայի առաջնության խաղացողներից կազմված թիմերի` Liga BBVA-ի и Africa United-ի միջեւ: Մեկնարկային կազմերում եւ փոխարինման դուրս է եկել 60 ֆուտբոլիստ: Ամենահայտնի խաղացողներից մասնակցել են Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Վալերոնը, Կանալեսը (Liga BBVA) եւ Կամենին, Լաս Դիարան, Կանունտեն (Africa United): Աֆրիկացիների գլխավոր մարզիչը եղել է Ժոզե Մոուրինյոն, որը նույնիսկ այս կարգի խաղում արել է հնարավորը հաղթանակի հասնելու համար: Աֆրիկացիները հաղթել են 3:2 հաշվով: Խաղը, կարելի է ասել, կատակերգական է ստացվել:
Liga BBVA - Africa United 2:3
Սերխիո Ռամոս, Ուչե – Վակասո, Կինի, Բոդիպո




























