Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի Լեւանտեի հետ հանդիպումը, որն ավարտվեց Բարսելոնայի 2:1 հաղթանակով, նշանավորվեց նաեւ Չավիի ռեկորդով: Ֆուտբոլիստը 549-րդ հանդիպումն անցկացրեց Բարսելոնայի կազմում` կրկնելով Միգելի ռեկորդը, որը ելույթն ակումբի կազմում ավարտել է 1989-ին:

Չավին, որն այս ամիս կդառնա 31 տարեկան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 391, Չեմպիոնների լիգայում` 110, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում` 13, Եվրոպայի սուպերգավաթում` 2 եւ աշխարհի ակումբային առաջնությունում` 4 հանդիպում:

Չավի, Միգել- 549-ական հանդիպում, Պույոլ - 506, Ռեկսաչ - 449, Ամոր - 421, Սուբիսարետա - 410, Սեգարա - 402, Ալեքսանկո - 400, Ռիֆե - 397, Ասենսի - 394, Ռամալյետս, Գվարդիոլա, Վալդես - 384-ական, Սերխի - 382, Կարասկո - 380: