Իրաքի մայրաքաղաքում քրիստոնյա կնոջ են սպանել:

Զինված մարդիկ ներխուժել են Բաղդադի կենտրոնում գտնվող տունը, գնդակահարել զոհին, գողացել նրա իրերի մի մասը: Ոսբերգությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»` վկայակոչելով Իրաքի պաշտոնական աղբյուրները:

Հարձակումը տեղի է ունեցել քրիստոնեական փոքրամասնության դեմ տեղի ունեցած ահաբեկչություններից մեկ շաբաթ անց: Այն ժամանակ պայթյունների արդյունքում զոհվել էր երկու մարդ: Ալ-Քաիդայի հետ կապված գրոհայինները սպառնացել են ակտիվացնել հարձակումները իրաքյան քրիստոնյաների դեմ ամանորյա տոների ժամանակ: