Ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարությունը շարունակում է հետաքննել արտակարգ միջադեպը, որ տեղի է ունեցել «Էնթերփրայզ» ավիակրի տախտակամածին, որտեղ անպարկեշտ ֆիլմեր են նկարվել: Պոռնոֆիլմերի հիմնական թեման համասեռական զվարճանքներն են, որոնք նկարվել են ենթադրաբար նավի ներքին ալիքով, բայց միայն այժմ է դարձել հանրության սեփականությունը շնորհիվ Virginian Pilot թերթի:
Բոլոր ֆիլմերի գլխավոր դերում 49-ամյա Օուեն Հոնորսն է: Նա ներկայումս ավիակրի հրամանատարն է, իսկ նկարահանումների ժամանակ եղել է նավի կապիտանի ավագ օգնականը:
«Էնթերփրայզ» ավիակիրը գրանցված է Վիրջինիայի Նորֆոլկ ռազմական նավակայանում:





























