Շախմատի Ռեջիո Էմիլիայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը հինգ անընդմեջ ոչ ոքիներից հետո 6-րդ տուրում սեւերով պարտության մատնեց անգլիացի Նայջել Շորթին: 6-րդ տուրում հաղթանակ տարավ նաեւ ադրբեջանցի Վուգար Գաշիմովը` ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Օնիշչուկը պատության մատնեց Մորոզեւիչին, Նավարան` Գոդենային: Միակ ոչ ոքին խաղացին Կարուանան ու Վալյեխոն:

Վալյեխոն միանձնյա առաջատարն է` 4,5 միավոր: Երկրորդ տեղը բաժանում են Մովսիսյանը, Գաշիմովը եւ Օնիշչուկը` 3,5-ական միավոր:

Այսօր, հունվարի 4-ին կայանալիք 7-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը կլինի Մորոզեւիչը: