Լոս Անջելես Լեյքերսի պաշտպան Կոբի Բրայանտը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում բարձրացել է 10-րդ տեղը, հաղորդում է  ESPN-ը:

Վետերանը շրջանցել է Դոմինիկ Ուիլքինսին` վաստակելով 26669 միավոր:

Ուիլքինսը, որը կարիերայի 15 տարիների ընթացքում հանդես է եկել Ատլանտայում, Բոստոնում, Սան Անտոնիոյում, Օռլանդոյում եւ Քլիփերսում վաստակել է 26668 միավոր: