ԱՄՆ Բաֆալո քաղաքում Ռուսաստանի հավաքականի հաղթանակով ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունը: Եզրափակիչում Ռուսաստանը 5:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ կանադացիների նկատմամբ: Բրոնզե մեդալները նվաճեցին ԱՄՆ հավաքականի հոկեյիստները: Երրորդ տեղի համար խաղում նրանք 4:2 հաշվով պարտության մատնեցին շվեդներին:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում շնորհավորել է երկրի երիտասարդական հավաքականին:





























