Անգլիական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Դեւիդ Բեքհեմն ութ տարվա ընդմիջումից հետո վերադառնում է Անգլիա: Բեքհեմը, որը 2008-ից պատկանում է Լոս Անջելես Գելաքսիին, վարձավճարով հանդես կգա անգլիական Պրեմյեր լիգայի Տոտենհեմ ակումբում: Բեքհեմի շաբաթական աշխատավարձը կկազմի 120 հազար ֆունտ ստերլինգ:
Բեքհեմը Տոտենհեմի երիտասարդական թիմում հանդես է ելել 1990-1991թթ.:
Անգլիացին 1993-2003թթ. հանդես է եկել Մանչեսթեր Յունայթեդում, որտեղ էլ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած վեճի պատճառով Բեքհեմը լքեց Մանչեսթեր Յունայթեդը եւ 2003-ից 2007-ը հանդես եկավ Մադրիդի Ռեալում այնուհետեւ տեղափոխվեց Լոս Անջելես Գելաքսի: Անցած երեք տարիներին Բեքհեմը երկու անգամ վարձավճարով հանդես է եկել Միլանում:




























