Շախմատի Ռեջիո Էմիլիայի մրցաշարի նախավերջին տուրում Սերգեյ Մովսիսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 4,5 միավորով միանձնյա զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղը կիսում են Ֆրանսիսկո Վալյեխոն ու Վուգար Գաշիմովը` 5,5-ական միավոր: Վալյեխոն սպիտակներով հաղթեց Օնիշչուկին, Գաշիմովը նույնպես սպիտակներով առավելության հասավ Նավարայի նկատմամբ:

Վերջին տուրում Մովիսյանի մրցակիցը Վալյեխոն է, Գաշիմովը խաղում է Օնիշչուկի հետ: