Մեկնարկել են ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Բարսելոնան հյուրընկալվեց Աթլետիկին եւ Աբիդալի գոլի շնորհիվ 75-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, սական 10 րոպե անց Լյորենտեն հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ քառորդ եզրափակիչի ուղեգիրը նվաճեց Բարսելոնան, որի մրցակիցը հունվարի 12-ին եւ 19-ին կլինի Բետիս - Խետաֆե զույգի հաղթողը:
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ Դեպորտիվոն, որը լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթեց Կորդոբային: Առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով:




























