Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հաղթանակով ավարտվեց շախմատի ավանդական մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը գրավեց երրորդ տեղը: Վերջին` 9-րդ տուրում Գաշիմովը ոչ ոքի խաղաց Օնիշչուկի, իսկ Մովսիսյանը միավորը կիսեց Վալյեխոյի հետ: Գաշիմովն ու Վալյեխոն 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր եւ կիսեցին առաջին տեղը: Բուհգոլցի գործակցով առաջինը ճանաչվեց Գաշիմովը: Մովսիսյանը, որը մեկ հաղթանակ տարավ եւ ութ անգամ ոչ ոքի խաղաց, Իվանչուկի եւ Նավարայի հետ վաստակեց հավասար` 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով երրորդ մրցանակը ստացավ Մովսիսյանը:

Հասանելի է
русский



























