Ռուսաստանում գործարկվել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրի սերիական արտադրությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  ռազմադիվանագիտական աղբյուրը:

Նրա խոսքով՝ նորագույն մշակումը կարող է գերձայնային արագաությամբ թռչել մթնոլորտի խիտ շերտերում, ինչն այն անխոցելի է դարձնում ցանկացած հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համար:

Աղբյուրը նաեւ նշել է, որ «Դաշույն» ավիացիոն հրթիռային համալիրը արդեն զորքերի սպառազինության մեջ է:

«Ավանգարդ» հրթիռային համալիրի մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ հինգշաբթի խոսել է Դաշնային ժողովին հղած ուղերձում:

Բրիտանական Metro տաբլոիդն առաջարկել է նորագույն մշակման իր անվանումը: «Մենք կցանկանայինք անկասելի «Ավանգարդի» համար մեր անվանումն առաջարկել՝ «Սատանայի հարսնացու»,- նշել է պաբերականը:

Դրանից զատ, Ռազմաարդյունաբերական համալիրի գլխվարոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին հայտարարել է, որ ռուսական «Ռազմաարդյունաբերական ընկերությունը», որը «Բումերանգի» հիմքով զրահատեխնիկա է թողարկում, մտադիր է դրա հիման վրա անվավոր տանկ ստեղծել:

«Մեր ծրագրերի մեջ է այսօր անվավոր տանկի ստեղծումը: Դա այդպիսի նոու-հաու կլինի նույն հիմքով («Բումերանգ»), սակայն դա արդեն կլինի մեծ տրամագծով թնդանոթ: Եվ այս մասին մենք կկարողանանք խոսել մոտ ժամանակներս»,- «Զվեզդա»-ի եթերում հայտարարել է Կրասովիցկին: