Վախճանվել է բրիանացի ռեժիսոր Պիտեր Յեյթսը։ 83-ամյա ռեսժիսորը կյանքից հեռացել է հունվարի 9-ին։
1963 թվականին նա նկարահանել է իր առաջին՝ «Ամառային արձակուրդներ» ֆիլմը։ 1967 թվականին նրան վստահել են ավելի մեծամասշտաբ մի նախագիծ՝ «Կողոպուտ» դետեկտիվը, իսկ մեկ տարի անց նա նկարահանել է «Բուլիտը»:
1979 թվականին «Սլանալ առաջ» կոմեդիայի համար նա առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվել։ Ռեժիսորի ամենահայտնի գործերից են նաեւ «Ականատեսը» թրիլլերը եւ արկածային «Կրուլլ» ֆիլմը։





























