ՌԴ-ն թույլ չի տա Մեծ Բրիտանիային իր հետ վերջնագրերի լեզվով խոսել, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Մեզանից վերջնագրի ձեւով պահանջել են  24 ժամվա ընթացքում ըստ էության հանցագործություն կատարելու մեջ խոստովանել եւ մեղայականով ներկայանալ: Մենք ինքներս ոչ մեկի հետ  վերջնագրերի լեզվով չենք խոսում, եւ թույլ չենք տա մեզ հետ նման կերպ խոսել», - ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Միացյալ Թագավորությանը կիրառված նյութի նմուշների եւ համատեղ հետաքննության համար էր խնդրել, սակայն Մոսկվային մերժել էին: «Այսինքն, բորբոքելով հիստերիան, Լոնդոնը գործում է բացարձակապես ոչ թափանցիկ», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները սկանդալը տանում են ՄԱԿ-ի հարթակ, քանի որ թունավորման մեջ ՌԴ մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունեն:

Սկրիպալին թունավորած նյարդային թույնի փորձաքննության համար Բրիտանիան դիմել է ՔԶԱԿ-ին

Նիկի Հեյլին Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին

«Նովիչոկ» նյարդային թույնի ստեղծողներից Վիլ Միրզայանովը ներողություն է խնդրել Սկրիպալից