Լոնդոնը մտադիր չէ Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշները, որով մարտի սկզբին Մեծ Բրիտանիայում թունավորվել էր ռուսական ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը, որին հավաքագել էին արեւմտյան հետուկ ծառայությունները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Ալենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուս գործընկերը ասում էր նմուշների մասին, բայց դա Կոնվենցիայի (Քիմիական զենքի արգելման) սխալ ընկալում է: Կոնվենցիայում չկա նմուշներով կիսվելու պահանջ», - ասել է նա:

Նա մեկնաբանել է Բրիտանիային հասցեագրված ՌԴ պահանջը՝ տրամադրել Սկրիպալին թունավորած նյութի նմուշները:

Սկրիպալին թունավորած նյարդային թույնի փորձաքննության համար Բրիտանիան դիմել է ՔԶԱԿ-ին

Նիկի Հեյլին Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին

«Նովիչոկ» նյարդային թույնի ստեղծողներից Վիլ Միրզայանովը ներողություն է խնդրել Սկրիպալից